Կենդանաբանական այգու մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 9000 քմ բուսածածկույթ

19.07.2020, 22:17
Խոշոր հրդեհ Երևանի Մյասնիկյան պողոտայում․ հաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ
Կենդանաբանական այգու մոտ հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 9000 քմ բուսածածկույթ

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 19-ին, ժամը 17:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտ, այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հաստատվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։

«Օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։34-ին, մարվել՝ 19։31-ին։ Այրվել է մոտ 9000 քմ բուսածածկույթ։-0-