Գազի 3 կիլոգրամանոց բալոնի բռնկումը տեղի է ունեցել հունվարի 25-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակարաններից մեկում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն, դեպքի վայր մեկնած մեկ մարտական հաշվարկը պարզել է, որ 12:20-ին բնակարանում տեղի է ունեցել գազի բալոնի բռնկումը, որի հետևանքով հրդեհ է բռնկվել:
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.25-ին, մարվել`12.45-ին»,- տեղեկացրեցին մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հրդեհի հետևանքով այրվել է Ս.Մխիթարյանին պատկանող տան միջանցքի պատը` 14 քմ, հատակը` 6 քմ մակերեսով և սենյակային 3 դուռ: -0-