Մոսկվայի ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժված է ճանաչվել ավելի քան 20 մարդ

Մոսկվայի հարավում գտնվող ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժված է ճանաչվել ավելի քան 20 մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել շուրջ 40 մարդ, ուրբաթ հաղորդում է մայրաքաղաքի ՌԴ ՔԿ ԳՔՎ-ն:
Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի իտալական ռեստորանում: Կատարվածի հետևանքով զոհվել են շենքի երկու աշխատակիցները, ևս մեկը հինգշաբթի ցերեկը մահացել է №36 հիվանդանոցում: Ըստ քննության տվյալների, ընդհանուր առմամբ տուժել և հիվանդանոց է տեղափոխվել 38 մարդ:
«Կասաբելլա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սուրեն Մկրտչյանը հինգշաբթի ձերբակալվել է:
Պայթյունի փաստով քրեական գործը հետաքննվում է ՌԴ ՔՕ-ի մի քանի հոդվածներով, որոնց թվում է նաև անզգուշությամբ մահվան հասցնելու մասին հոդվածը, ինչը մինչև չորս տարի ազատազրկում է նախատեսում:
«Ներկայում քննչական գործողություններ են անցկացվել: Լրացուցիչ զննության է ենթարկվել դեպքի վայրը: Քննիչներն առգրավվել են ֆինանսական ու տնտեսական փաստաթղթեր և այլ նյութական ապացույցների ավելի քան 40 արկղ: Նշանակվել է պայթյունահրդեհատեխնիկական փորձաքննություն... Տուժած է ճանաչվել և հարցաքննվել է ավելի քան 20 մարդ, որոնց առողջական վիճակը թույլ է տալիս ցուցմունք տալ»,- ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Բացի այդ, հարցաքննվել են «Կասաբելլա» ՍՊԸ-ի հիմնադիրներն ու ղեկավարները:
«Նրանք ընդունել են ռեստորանում սնունդ պատրաստելու համար գազասարքավորման օգտագործման փաստը: Հետաքննության կողմից արդեն որոշվել է այն անձանց շրջանակը, ովքեր քրեական պատասխանատվություն են կրելու աշխատանքի պահպանման, տեխնիկայի անվտանգության և ծառայությունների մատուցման կանոնները խախտելու համար, որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին»,- հաղորդում է քննությունը: -0-