Նախօրեին Հայաստանի հարավում՝ Կապան քաղաքի փողոցներից մեկում, քարաթափում է տեղի ունեցել, տուժածներ չկան, հաղորդում է հանրապետության ԱԻՆ փրկարար ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, նախօրեին ժամը 11.16-ին քաղաքի շենքի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի հարակից սարալանջից տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ առկա է քարաթափման վտանգ: Իրականացվել են սարալանջի թուլացած քարերի թափման աշխատանքներ: -0-