Մայակովսկու թատրոնի դերասանին խեղդված են գտել Մոսկվայի բնակարանում. աղբյուր

29.12.2011, 13:33
Մայակովսկու թատրոնի դերասանին խեղդված են գտել Մոսկվայի բնակարանում. աղբյուր

Թատրոնի դերասան Վյաչեսլավ Տիտովին հինգշաբթի խեղդված են գտել Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանում, ՌԻԱ Նովոստիին է տեղեկացրել մայրաքաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը:

«Այսօր առավոտյան դիակը հայտնաբերել է Տիտովի մայրը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Դեպքի վայրում աշխատում են քննիչները, կատարվածի հանգամանքները պարզվում են:

Տիտովը ծնվել է 1971թ.-ի մարտի 10-ին Տուլայում: 1994թ.-ից Մոսկվայի Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի դերասան է: -0-