ՀՀ չորս քաղաքացու ձերբակալել են ռադիոակտիվ նյութ փոխանցելու պահին

11.11.2011, 13:06
ՀՀ չորս քաղաքացու ձերբակալել են ռադիոակտիվ նյութ փոխանցելու պահին
ՀՀ չորս քաղաքացու ձերբակալել են ռադիոակտիվ նյութ փոխանցելու պահին

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ՀՀ Ազգային անվտանգության  ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 10-ին կասեցվել է ռադիոակտիվ նյութի ապօրինի իրացման դեպք:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից, օտարերկրյա քաղաքացուն «Ստրոնցիում» տեսակի ռադիոակտիվ նյութ փոխանցելու պահին, ձերբակալվել են ՀՀ քաղաքացիներ Կարեն Դանիելյանը, Արարատ Հակոբյանը, Կարեն Եդիգարյանը և Տիգրան Հովհաննիսյանը:

Փաստի առթիվ ՀՀ Քր. Օր-ի 233-րդ հոդվածի 1-ին մասի «Ռադիոակտիվ նյութ ապօրինի պահելը և իրացնելը» հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:--0-