Երևանի հյուսիսում չորս ավտոմեքենա է բախվել իրար, զոհեր և տուժածներ չկան. ոստիկանություն
27.10.2011,
14:55
Երևանի հյուսիսում չորս ավտոմեքենա է բախվել իրար, զոհեր և տուժածներ չկան. ոստիկանություն
Հինգշաբթի առավոտյան Երևանի Միասնիկյան պողոտայում չորս մարդատար ավտոմեքենայի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
«Ժամը 09:30-ի սահմաններում «Ջրաշխարհի» մոտակայքում իրար են բախվել չորս ավտոմեքենա: Զոհեր և տուժածներ չկան», - ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ՃՏՊ-ի հետևանքով ունեցվածքային վնաս է հասցվել: Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ դեպքի վայր մեկնած տեսուչների կողմից:-0-