Սողանքի գոտում հայտնաբերված երկու մարդկանց դիակների ինքնությունը հաստատվել է. ԱԻՆ

Հաստատվել է Հայաստանի հյուսիսում հողազանգվածից դուրս բերված երկու տղամարդկանց դիակների ինքնությունը, հաղորդում է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունը:
«Նախօրեին հարազատները ճանաչել են անհայտ կորածների ցուցակում նշվող վերջին երկու անձանց` Արթուր Գուրգենի Հակոբյանին (1992թ. ծնված, Վրաստանի քաղաքացի) և Գուրգեն Մովսեսի Հակոբյանին (1949թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք, որի տակ էր մնացել շուրջ չորս տասնյակ ավտոմեքենա: Բնական աղետի հետևանքով 9 մարդ է տուժել:
ԱԻՆ-ը հայտնել է հինգ անհայտ կորածների մասին: Հոկտեմբերի 10-ին փրկարարները հայտնաբերեցին 38-ամյա Արմեն և 47-ամյա Մեխակ Սորսումատյանների դիակները, իսկ 72-ամյա Նորայր Միրզոյանին՝ հոկտեմբերի 11-ին:
«Բոլոր անհայտ կորածները հայտնաբերվել են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Տեղում դեռևս շարունակվում են որոնողական աշխատանքները: Նախնական տվյալներով հողաշերտի տակ դեռ կա մեկ մեքենա, և փրկարարները փորձում են այն դուրս բերել հողաշերտից:
Տավուշի մարզում գործում է ՀՀ ԱԻՆ օպերատիվ շտաբը և վրանային քաղաքը: -0-