431.08
4.38
402.99
+5
Եղանակը Երևանում
Հայ

Սողանքային գոտում փրկարարները դիտարկում են ծանր տեխնիկայի և ուղղաթիռների օգտագործման տարբերակները

12:52
04 Հոկտեմբերի 2011

Հայ փրկարարները դիտարկում են ինժեներային ծանր տեխնիկայի և ավիացիայի օգտագործման տարբերակները Հայաստանի հյուսիսի սողանքային գոտում գտնվող մեքենաները դուրս բերելու համար, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
«Բանակցություններ են տարվում հողազանգվածի տակ հայտնված մեքենաները «Հարավկովկասյան երկաթուղու» կռունկների և ՀՀ Պաշտպանության նախարարության ուղղաթիռների օգնությամբ  դուրս բերելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ներկա դրությամբ սողանքային գոտին բաժանված է 5 տեղամասի, որտեղ աշխատում են տարբեր մարզերից ներգրավված փրկարարներ`մի քանի հերթափոխով:

Փրկարարական աշխատանքները սողանքային գոտում շարունակվում են: Դեպքի վայր են ժամանում մերձակա շրջանների և մարզերի փրկարարական նոր ուժեր:

Կիրակի Այրում երկաթուղային կայանին հարող ճանապարհին (հայ-վրացական սահմանից ոչ հեռու) 130 մետր երկարությամբ և 60 մետր բարձրությամբ սողանքային զանգվածներ են իջել: Սողանքի տակ են հայտնվել 35 ավտոմեքենաներ:
Մինչ այս պահն անհետ կորած է համարվում հինգ մարդ՝ Վրաստանի երկու քաղաքացիներ՝ 1992 թ. ծնված Արթուր Հակոբյանը և 1949 թ. ծնված Գուրգեն Հակոբյանը, Երևանի բնակիչներ Արմեն և Մեխակ Սորսումատյանները (1973 և 1964 թթ. ծնված) և Լճկաձոր գյուղի բնակիչ (որի մոտակայքում է տեղի ունեցել սողանքը)՝ 1939 թվականի ծնված Նորիկ Միրզոյանը:

Սողանքի հետևանքով Վանաձոր-Բագրատաշեն միջպետական մայրուղու հատվածն անանցանելի է դարձել, ինչի կապակցությամբ իշխանություններն առաջարկում են բնակիչներին անհրաժեշտության դեպքում օգտվել Վանաձոր-Դիլիջան-Իջևան-Բագրատաշեն շրջանցիկ ճանապարհից:

Հայաստանի ԱԻՆ-ը դեռ սեպտեմբերի 30-ին հայտարարել էր սողանքային երևույթների ակտիվացման մասին Երևան-Վանաձոր-Նոյեմբերյան մայրուղու 83-րդ կիլոմետրում, որտեղ ճանապարհը ծածկվել էր 3 հազ խորանարդ մետր ծավալով սողանքային զանգվածներով: Ճանապարհը մաքրվել էր, սակայն սողանքի վտանգը չէր վերացել:

Բնական աղետի վերաբերյալ ահազանգ ստանալուց անմիջապես հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ սողանքային գոտում գտնվող մարդկանց աջակցություն ցուցաբերելու նպատակով: -0-Ն.Ա.

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:02
21 Նոյեմբերի 2023
Դպրոցի տնօրենի որդին դպրոցում սունկ է աճեցրել ու վաճառել (ՎԻԴԵՈ)
Դպրոցի տնօրենի որդին դպրոցում սնկանոց է բացել, սունկն աճեցրել ու վաճառել․ ՎԻԴԵՈ
16:03
21 Նոյեմբերի 2023
Երևանում տղամարդը մեքենայից նետել է կաթուցիչով թմրամիջոցն ու պարեկներին առաջարկել 80 հազ․ դրամի կաշառք
Երևանում տղամարդը մեքենայից նետել է կաթուցիչով թմրամիջոցն ու պարեկներին առաջարկել 80 հազ․ դրամի կաշառք
15:29
21 Նոյեմբերի 2023
Տագնապալի տվյալներ․ Երևանում 10 ամսում ավտովթարի հետևանքով 66 մարդ է մահացել (ՎԻԴԵՈ)
Տագնապալի տվյալներ․ 66 մահ՝ 10 ամսում․ ՎԻԴԵՈ
14:46
21 Նոյեմբերի 2023
Սկանդալի հետքերով․ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Երևանում ուելսցի ֆուտբոլասերների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ
Սկանդալի հետքերով․ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Երևանում ուելսցի ֆուտբոլասերների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ
14:39
21 Նոյեմբերի 2023
Երևանում մի ամբողջ տուն վերածվել էր թմրանյութերի լաբորատորիայի. բոլոր սենյակներում աճեցվել և մշակվել են թմրանյութեր (ՎԻԴԵՈ)
Երևանում մի ամբողջ տուն վերածվել էր թմրանյութերի լաբորատորիայի. կադրեր դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
10:55
21 Նոյեմբերի 2023
Մահվան ելքով վրաերթ Երևանում․ 28–ամյա վարորդը ստորգետնյա անցման վրա վրաերթի է ենթարկել 66–ամյա կնոջ
Երևանում նախօրեին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել
15:08
20 Նոյեմբերի 2023
Փոստով ԱՄՆ–ից Հայաստան ուղարկված բաճկոնի ներսում հայտնաբերվել է մոտ 1400 գրամ մեթամֆետամին
Բացվել են բաճկոնի կարերը, ներսում թմրանյութ է հայտնաբերվել
13:52
20 Նոյեմբերի 2023
24–ամյա երևանցին հոր պահարանից գողացել է 6500 դոլար, 100 հազ․ դրամ ու 300 եվրո և կրվել բուքմեյքերական կայքում
24–ամյա երևանցին հոր պահարանից գողացել է 6500 դոլար, 100 հազ․ դրամ ու 300 եվրո և կրվել բուքմեյքերական կայքում
13:05
20 Նոյեմբերի 2023
Նոր մանրամասներ են հրապարակվել ԵՊՀ–ում գրանցված պայթյունից
Նոր մանրամասներ՝ ԵՊՀ–ում գրանցված պայթյունից