Ռոստովցի ամուսինները, ովքեր տարեց հորը շղթայած են պահել, իրենց արարքի համար պատասխան կտան դատարանի առաջ
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռոստովի մարզի դատարանը կքննի 48-ամյա Իվանի և 40-ամյա Եելենա Պերեպետայլոյի նկատմամբ գործը, ովքեր մեղադրվում են իրենց բարեկամին՝ 70-ամյա տղամարդուն շղթայակապ պահելու մեջ, ուրբաթ հաղորդում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի (ՔԿ) շրջանային քննչական վարչությունը:
Քննության վարկածով, որպեսզի Ելենա Պերեպետայլոյի տարեց հայրը չկարողանա առանց վերահսկողության փողոց դուրս գալ, նա և իր ամուսինը թոշակառուին մետաղյա շղթայով կապել են բակի ծառեռից մեկին և պահել են այդ վիճակում 2011 թվականի հուլիսի 28-ից օոգոստոսի 1-ը: Դրանից հետո թոշակառուն տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես նշում է գերատեսչությունը, այժմ տուժածը ծերանոցում է: Գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 127-րդ հոդվածի 2-րդ մասով (ազատությունից ապօրինաբար զրկելը), որը ենթադրում է ազատազրկում մինչև ութ տարի ժամկետով:
«Մեղադրյալները խոստովանել են իրենց մեղքը և հատուկ կարգով քրեական գործի քննության դիմում են ներկայացրել: Իվան Պերեպետայլոյի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- ասվում է հաղորդագրությունում: -0-