Ոստիկանները կանխել են ինքնասպանության փորձը
15.09.2011,
12:32
Ոստիկանները կանխել են ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանները ինքնասպանության փորձ են կանխել, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից:
Ըստ փրկարարների տվյալների, 63-ամյա մի տղամարդ փորձել է ցած նետվել 14-րդ հարկից:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ոստիկանության աշխատակիցների կողմից ինքնասպանության փորձը կանխվել է:--0-