Ադրբեջանի ԶՈՒ երկու զինվոր է փախուստի դիմել զորամասից, նրանցից մեկն իր հետ զենք է վերցրել. ԶԼՄ

13.09.2011, 14:31
Ադրբեջանի ԶՈՒ երկու զինվոր է փախուստի դիմել զորամասից, նրանցից մեկն իր հետ զենք է վերցրել. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերն ադրբեջանական բանակի երկու ժամկետային զինծառայող փախուստի են դիմել երկրի Թերթերի շրջանում գտնվող զորամասից, հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում անելով շրջանի իրավապահ մարմիններին:

Տեղեկատվության համաձայն, զինվորներից մեկն իր հետ է վերցրել զորամասի զենքերից մեկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Զինծառայողներին ձերբակալելու նպատակով Թերթերի շրջանն ու մերձակա շրջանները հսկվում են պահակախմբերի կողմից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը:-0-