ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետին ՔՕ երկու հոդվածով մեղադրանք է ներկայացվել

02.09.2011, 19:57
ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետին ՔՕ երկու հոդվածով մեղադրանք է ներկայացվել
ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետին ՔՕ երկու հոդվածով մեղադրանք է ներկայացվել

Ուրբաթ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին ղեկավար Մարգար Օհանյանին Քրեական օրենսգրքի երկու հոդվածով մեղադրանք է ներկայացվել, հաղորդում է հանրապետության Հատուկ քննչական ծառայությունը։

«ՀՀ հատուկ քննչական  ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական  դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այսօր մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանության>>  ծառայության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել կալանավորում։

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով (ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մաս և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) սույն թվականի օգոստոսի 30-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հատուկ քննչական ծառայությունը, տվյալ քրեական գործի մասնակիցներից մեկը նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության սպայական 2-րդ գումարտակի նախկին հրամանատար, գնդապետ Ստեփան Կարախանյանն է, ով  ձերբակալվել է անցած ուրբաթ։

Գործի նյութերի համաձայն՝ Կարախանյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, նպատակային նշանակմամբ 277 հազար լիտրից 121 հազար լիտր բենզին է օգտագործել, որը նախատեսված էր իրեն ենթակա գերատեսչությունների աշխատանքը կազմակերպելու համար։

Օգոստոսի 24-ին Հատուկ քննչական ծառայությունը Ոստիկանությունից նաև օրենքի խախտմամբ, առանց թեստավորման և քննություններ հանձնելու  վարորդական իրավունք տրամադրելու, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության առանձին պաշտոնյա անձանցից կաշառք վերցնելու առթիվ քրեական գործ է ստացել։ -0-