Մոսկվայի հարավ-արևմուտքում ՀՀ բնակիչը «ԿամԱԶ»-ով վրաերթի է ենթարկել սկուտեր քշող դպրոցականին

30.08.2011, 13:59
Մոսկվայի հարավ-արևմուտքում ՀՀ բնակիչը «ԿամԱԶ»-ով վրաերթի է ենթարկել  սկուտեր քշող  դպրոցականին

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. «ԿամԱԶ» բեռնատարը, որի ղեկին գտնվել է ՀՀ 33-ամյա բնակիչը, երկուշաբթի Մոսկվայի հարավ-արևմուտքում  բախվել է սկուտեր քշող 15-ամյա դեռահասահին. տղան մահացել է, երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է քաղաքի իրավապահ մարմինների աղբյուրը:

«Երեկ՝ մոտավորապես ժամը 20.00-ին Ստարոբիտցևսկ փողոցի №1 տան մոտ «ԿամԱԶի» վարորդը բախվել է պետհամարանիշներ չունեցող Yamaha սկուտերին, որը ղեկավարել է մոսկովյան դպրոցներից մեկի իններորդ դասարանի 15-ամյա աշակերտը: Դեռահասը տեղում մահացել է ստացած վնասվածքից»,- ասել է նա:

Ըստ գործակալության զրուցակցի՝ այժմ ոստիկանությունը պարզում է, թե ով է  կատարվածի մեղավորը: -0-