Մանկապարտեզում աշխատակիցը ծեծում է փոքրիկին․ ոստիկանությունն ուսումնասիրում է տեսանյութը (ՎԻԴԵՈ)
26.07.2024,
17:44
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ մանկապարտեզում աշխատակիցը ծեծում է երեխային․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ մանկապարտեզում աշխատակիցը ծեծում է երեխային։
Օգտատերերի մեկնաբանությունների համաձայն, դեպքը տեղի է ունեցել Փոքր Վեդու մանկապարտեզում։
Ինչպես «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, այս պահին տեսանյութն ուսումնասիրվում է, տեղեկություն կտրամադրվի։
Ինչպես Pastinfo–ին հայտնել է Վեդու համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Ստեփանյանը, Փոքր Վեդու մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպիւմասին մի ժամ առաջ են տեղեկացվել, սահմանված կարգով ընթացք է տրվել։
«Այս պահին դաստիարակն ու տնօրենը գտնվում են ՆԳՆ ոստիկանության բաժանմունքում»։
Նա նաև տեղեկացրել է, որ մանկապատեզից նման ահազանգ առաջին անգամ են ստանում։