Անհայտ անձը երկու հայ եղբայրների է դանակահարել Մոսկվայի հարավ-արևմուտքում
22.08.2011,
14:27
Անհայտ անձը երկու հայ եղբայրների է դանակահարել Մոսկվայի հարավ-արևմուտքում

Անհայտ անձը կիրակի երեկոյան երկու հայ եղբայրների է դանակահարել Մոսկվայի Հյուսիսային Բուտովո շրջանում, տուժածները հոսպիտալացվել են ծանր վիճակում, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը:
Ըստ աղբյուրի՝ ժամը 19:30-ին ոստիկանություն բժշկական հաստատությունից հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ իրենց մոտ «Դմիտրի Դոնսկոյի պուրակ» մետրոյի կայարանից տեղափոխվել է երկու տղամարդ` դանակով հասցված բազմաթիվ վերքերով:
«Պարզվել է, որ տուժածները 1985 և 1992 թվականների ծնված Հայաստանից տեղափոխված երկու հարազատ եղբայրներ են»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Հարձակման հանգամանքները պարզվում են: Որոշվում է քրեական գործի հարուցման հարցը: -0-