Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայությունն ուրբաթ հրապարակեց նախօրեին Վրաստանի տարածքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժածների անունները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ծառայությունից։
Փրկարար ծառայության հաղորդման համաձայն, ավտոբուսում եղել է 29 մարդ (5 ՌԴ և 24 ՀՀ քաղաքացի, որոնցից 3-ը` անչափահաս): ՃՏՊ-ի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 17 քաղաքացի: Առավել ծանր մարմնական վնասվածքներ ստացած վեց տուժածներ տեղափոխվել են Թբիլիսի քաղաքի, մյուսները` Գուդաուրիի և շրջակա բնակավայրերի հիվանդանոցներ:
Նախնական տվյալներով, հիվանդանոցներ են տեղափոխվել վարորդ Հ. Խազարյանը, ուղևորներ` Ց.Նիկոլեշվիլին (ծնվ. 1950թ.), Միլենա Գասպարյանը (ծնվ. 2007թ.), Վ.Գասպարյանը (ծնվ. 1985թ.), Լարիսա Մալխասյանը (ծնվ. 1981թ.), Անժելա Մարինցյանը (ծնվ. 1985թ.), Գևորգ Մկրտչյանը (ծնվ. 1971թ.), Գրիշա Տերենցյանը (ծնվ. 1958թ.), Սվետլանա Սիլոյանը (ծնվ. 1993թ.), Անտոնինա Միսկոյանը (ծնվ. 1933թ.), Է.Սահակյանը (ծնվ. 1961թ.), Սվետլանա Սերպովան (ծնվ. 1968թ.), Լյուդմիլա Վանյանը (ծնվ. 1957թ.), Լյովա Ունայանը (ծնվ. 1956թ.), Գայանե Սարգսյանը (ծնվ. 1987թ.):
Երկու տուժած և 12 անվնաս փրկված քաղաքացիների տվյալները չի հաջողվել ճշտել, ավելացրեցին ծառայությունից։
Վթարը տեղի է ունեցել հինգշաբթի մոտավորապես ժամը 17։30-ին՝ Կազբեգիից դեպի Թբիլիսի տանող ճանապարհին՝ Գուդաուրի բարձրալեռնային առողջարանի մերձակայքում։ Ռոստով-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսը շեղվել է երթևեկելի մասից, ընկել է ձորը և երկու անգամ շրջվել։ Վթարի պատճառները պարզվում են։
Ավելի վաղ Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ Հայաստանի 14 քաղաքացիներ, ովքեր եղել են ավտոբուսում, արդեն հայրենիք են վերադարձել:
Վթարի հետ կապված հարցերով կարելի է զանգարահարել հայկական դեսպանության բացած թեժ գծի +995322964291 հեռախոսահամարով։ -0-