Հրազդան գետում Իրանի քաղաքացի է խեղդվել
08.08.2011,
15:46
Հրազդան գետում Իրանի քաղաքացի է խեղդվել
Օգոստոսի 7-ին`ժամը 18.59-ին ահազանգ է ստացվել, որ «Երևանի» ՀԷԿ-ի հարակից տարածքում` Հրազդան գետում խեղդվել է քաղաքացի և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի 2-րդ հերթապահ խումբը:
Մինչ փրկարարների ժամանելը «Երևանի» ՀԷԿ-ից բաց թողնվող ջրի մակարդակը իջեցվել է և տեղի ուժերով Երևան քաղաքի Մանկական երկաթուղու հարակից տարածքից` Հրազդան գետից դուրս է բերվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1995թ. ծնված Էրման Շան Ռաբաթիի դին: --0