«Ի՞նչ ես անում ըտեղ, հասցեն ասա, գամ քեզ փրկեմ». Գարիկն առաջարկում է Դավիթ Մանուկյանին ազատվել Բուզովայից (ՎԻԴԵՈ)

08.04.2020, 20:59
«Ի՞նչ ես անում ըտեղ, հասցեն ասա, գամ քեզ փրկեմ». Գարիկն առաջարկում է Դավիթ Մանուկյանին ազատվել Բուզովայից. ՎԻԴԵՈ
«Ի՞նչ ես անում ըտեղ, հասցեն ասա, գամ քեզ փրկեմ». Գարիկն առաջարկում է Դավիթ Մանուկյանին ազատվել Բուզովայից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ռուս երգչուհի և հեռուստահաղորդավար Օլգա Բուզովան այսօր իր Instagram-յան էջի ուղիղ եթերում միացել է ռուսաստանաբնակ շոումեն հայազգի Գարիկ Մարտիրոսյանին:

Загружается новость ... "Лево"

«Բարև Գարիկ ջան, շատ ուրախ եմ քեզ տեսնեմ: Ո՞նց ես դու»,- այս խոսքերով Բուզովան ողջունում է Գարիկ Մարտիրոսյանին և ստանում հայերեն պատասխան, որին պատասխանելու համար դիմում է իր հայազգի ընկերոջ՝ Դավիթ Մանուկյանի օգնությանը:

«Ահա իմ կյանքում հիմա հայտնվել է իմ սեփական հայը»,- ասում է Բուզովան, ինչին ի պատասխան Գարիկ Մարտիրոսյանը հարցնում է, թե արդյոք Մանուկյանը Բուզովայի ստրկության մեջ է:

«Ինչ ես անում բա ըտտեղ, հասցեն ասա կգամ՝ քեզ կփրկեմ»,- ասել է Մարտիրոսյանը ու նշել, որ կարող է Բուզովայի ուշադրությունը շեղել, մինչև Դավիթը գնա բանալին գտնի ու փախչի: -0-