Հրդեհ է բռնկվել «ԱրմենՏելի» երևանյան գրասենյակում. կա տուժած

17.02.2017, 12:40
Նախօրեի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արմենտել» ՓԲԸ ընկերության սպասարկման գրասենյակում:
Հրդեհ է բռնկվել «ԱրմենՏելի» երևանյան գրասենյակում. կա տուժած
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Արմենտել» ՓԲԸ ընկերության սպասարկման գրասենյակում:

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, հրդեհը բռնկվել է Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 24/1 շենքում գտնվող «Արմենտել» գրասենյակում։

Ըստ հաղորդման, հրդեհի բարդության «1 Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Հրդեհի վայրում է գտնվել ոստիկանության Պետական պահպանության վարչության ավագ հրաձիգը, ով ծխահարումով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Գրասենյակի 1-ին հարկում՝ գնումների և մոնիթորիգի բաժնի գրասենյակի նախասրահում (մոտ 65 քմ տարածք), այրվել է կախովի առաստաղ՝ 3 քմ, ջերմահարվել՝ 63 քմ, այրվել է՝ 1 օդորակիչ, 1 պատուհան, 10 տուփ թուղթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:23-ին, մարվել ՝ 23:31-ին: -0-