Հրդեհ՝ Երևանի Հալաբյան փողոցում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)

18.10.2020, 10:44
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ․ ՖՈՏՈ
Հրդեհ՝ Երևանի Հալաբյան փողոցում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հոկտեմբերի 17-ին, ժամը 21:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 21 շենքի հետնամասում գտնվող շինության տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հալաբյան փողոցի թիվ 19ա հասցեում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։47-ին, մարվել՝ 22։01-ին։ Այրվել են քարե շինության (մոտ 5 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ)։-0-

 - рис.1

 - рис.2