Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում. կա զոհ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Երևանի Արշակունյաց պողոտայի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, կա զոհ։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Մասնավորապես նշվում է, որ հունվարի 31-ին, ժամը 04:06-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի բնակարաններից մեկում:
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:22-ին, մարվել՝ 04:49-ին»,– հարղորդվում է հայտարարության մեջ:
Փրկարար ծառայության հաղորդմամբ, ամբողջությամբ այրվել է պատշգամբը՝ գույքով (12 քմ), մասամբ ջերմահարվել են լոգասենյակի կախովի առաստաղը (մոտ 5 քմ) և խոհանոցի գույքը: Պատշգամբում հայտնաբերվել է Վլադիմիր Մ.-ի (ծնված 1932 թ.) այրված դին: –0–