Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում (ՎԻԴԵՈ)
05.07.2020,
16:34
Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 4-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի այգեգործական ամառանոցների ճանապարհին հրդեհ է նկատվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ այրվում է կուտակած տոլ (տանիքը ծածկելու նյութ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։47-ին, մարվել՝ 18։59-ին։ Այրվել է մոտ 200 խմ տոլ»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-