Հրապարակվել են Երևանում BMW–ի մասնակցությամբ տեղի ունեցած սարսափելի ավտովթարի կադրերը (ՎԻԴԵՈ)
17:01
13 Հունիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Համացանցում հրապարակվել են նախօրեին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի կադրերը։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, երեկ՝ հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ ՀՀ պաշտպանության նախարարության հարևանությամբ, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել փայտե էլեկտրասյանը, այնուհետև բնակելի տան բազալտե հենապատի անկյունային հատվածին։ Վթարի հետևանքով 1 մարդ հոսպիտալացվել է։
Փաստի առթիվ Ա նյութեր են նախապատրատվում, ոստիկանությունը պարզում էր վարորդի և վիրավորի ինքնությունը։–0–