Հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է 34-այմա տղամարդը գողություն կատարում մեքենայից (ՎԻԴԵՈ)

29.06.2020, 21:00
Հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Երևանում 34-այմա տղամարդը մեքենայից գողություն կատարում․ ՎԻԴԵՈ
Հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է 34-այմա տղամարդը գողություն կատարում մեքենայից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հունիսի 22-ին, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում Շիրակի փողոցի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ մոտ մեկ ժամ առաջ իրենց շենքի բակում, օգտվելով «Հոնդա Ֆիթ» մակնիշի իր մեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են մեքենայի 2 մոնիթոր, ժամացույց, բջջային հեռախոս, փաստաթղթեր ու փող: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Право"
«Քրեական հետախույզները հաղորդումը ստանալուն պես անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ գողությունից ժամեր անց տեղեկություններ ստացվեցին, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինի Նոր Արեշի 34-ամյա մի բնակիչ:

Նույն օրը, ժամը 11-ին, կասկածվողը Երևանի Շարուրի փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Չարբախի բաժանմունք»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը մասամբ հայտնաբերվել է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:-0-