ՀՀ ՊՆ զորամասերից մեկում հայտնաբերվել է 20-ամյա զինծառայող՝ հրազենային վնասվածքով. հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է

18.07.2020, 21:02

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` հրազենային վնասվածքով (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Վայոց Ձորի զ/կ): Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: 

Загружается новость ... "Лево"

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Ալիկ Մանուկյանը մահացել է:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Ալիկ Նորայրի Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-