Հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զինծառայողի դի` ջրահեղձ վիճակում, կատարվում է քննություն
25.02.2019,
16:01
Քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները:

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները:
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, նախօրեին ժամը 14:30-ի սահմաններում, Տավուշ-Այգեպար ավտոճանապարհի 2.5 կմ հատվածի հարակից տարածքում գտնվող «Տավուշ» կոչվող ջրամբարից հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի՝ ազատ հերթափոխում գտնվող պայմանագրային զինծառայող Արմեն Սուրենի Գրիգորյանի դին՝ «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ՝ ջրահեղձ եղած վիճակում:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: -0-

Загружается новость ... "Лево"