Հայկական ԶՈՒ–ն ճնշել է հակառակորդի կրակն Ադրբեջանի հետ սահմանում
26.03.2019,
19:46
Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել սահմանում։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են երեքշաբթի ինժեներական աշխատանքներ իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` Բերդավան գյուղի մերձակայքում։
Դրանով պայմանավորված` նրանք փորձել են մոտեցնել իրենց դիրքերը։
Ինչպես հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, միջադեպը տեղի է ունեցել ժամը 16։30-ի սահմաններում միջդիրքային տարածքում։
Չենթարկվելով հայկական առաջապահ ստորաբաժանումների նախազգուշացումներին՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։
Պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է, ինժեներական աշխատանքները՝ կասեցվել։
Հայկական կողմից տուժածներ չկան։ -0-