Հայաստանում երեխաներ են տեղափոխվել հիվանդանոց սննդային թունավորման կասկածանքով

03.03.2017, 11:13
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Հայաստանում երեխաներ են տեղափոխվել հիվանդանոց սննդային թունավորման կասկածանքով
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 15:00-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցից Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել նույն դպրոցի 4-րդ դասարանի սովորողներ, 10-ամյա Էմիլա Մուրադյանը, Բաբկեն Սուքիասյանը, Սիլվա Շահինյանը, Արեն Զալինյանը, Սարգիս Մարիկյանը և Կամո Դոխոլյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները դպրոցի ճաշարանում սնվելուց հետո թուլություն և սրտխառնոց են զգացել, որից հետո էլ շտապ տեղափոխվել են հիվանդանոց:

Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: -0-