Հայ տրանսգենդեր ծանրորդը վնասվածք է ստացել Ամստերդամում`փորձելով կանգնեցնել հանցագործներին
31.05.2019,
13:42
Հայ ծանրորդ Մել Դալուզյանը (նախկինում` ծանրորդուհի Մելինե Դալուզյան) դանակահարվել է:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ ծանրորդ Մել Դալուզյանը (նախկինում` ծանրորդուհի Մելինե Դալուզյան) դանակահարվել է` փորձելով կանգնեցնել Նիդեռլանդների Albert Heijn սուպերմարկետը կողոպտող հանցագործներին։
Միջադեպի մասին պատմել է մարզիկի ընկեր Արթուր Մինասյանը Facebook–ի իր էջում։
Մինասյանի խոսքով, դանակներով զինված երկու կողոպտիչներ գրոհել են Ամստերդամի կենտրոնում գտնվող Albert Heijn սուպերմարկետի դրամարկղը, երբ Մելն այնտեղ գնումներ էր կատարում։ Տեսնելով կատարվողը` մարզիկը փորձել է օգնել գանձապահին և կանգնեցնել հանցագործներին։
Մինչև ոստիկանության` դեպքի վայր հասնելը և կողոպտիչներին ձերբակալելը, նրանցից մեկին հաջողվել է դանակի հարվածներ հասցնել Մելի կրծքավանդակին և մեջքին։ Սակայն, նույնիսկ վնասվածքներ ստանալով, ծանրորդը թույլ չի տվել հանցագործներին փախուստի դիմել։
«Այժմ Մելը հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն է։ Բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում։ Հոլանդական ԶԼՄ–ները նրա արարքը հերոսություն են որակել»,– գրել է Մինասյանը։
Մել Դալուզյանը, նախկինում` Մելինե Դալուզյան, ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։ Տրանսգենդեր ծանրորդը քաղաքական ապաստան է ստացել Նիդեռլանդներում երեք տարի առաջ։ -0-