ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Համացանցում հայտնվել է տեսանյութ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան սգո արարողությունների սրահում տեղի ունեցած հրաձգության վերաբերյալ։
Երեքշաբթի նշված գերեզմանատան տարածքում գտնվող սգո արարողությունների սրահ է ներխուժել անհայտ անձ և կրակ բացել հավաքվածների ուղղությամբ։ 11 մարդ հրազենային վնասվածքներ են ստացել, նրանցից չորսը մահացել են, երեքը` տեղում, մեկը` հիվանդանոցի ճամփին։
Загружается новость ... "Лево"
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանի հաղորդմամբ, Արագածոտնի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արտեմ Պետրոսյանը տեղեկացրել է, որ 6 վիրավոր տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բոլորին ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բժշկական անհետաձգելի օգնություն: -0-