Գյումրի-Երևան ավտոճանապարհին «Nissan Belgrade»-ը հարվածել է բետոնե արգելապատնեշին և շրջվել․ 65-ամյա վարորդը մահացել է (ՖՈՏՈ)

20.11.2020, 18:11
Լանջիկ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. մեքենայի վարորդը Գյումրի քաղաքի ԲԿ տեղափոխման ճանապարհին մահացել է․ ՖՈՏՈ
Գյումրի-Երևան ավտոճանապարհին «Nissan Belgrade»-ը հարվածել է բետոնե արգելապատնեշին և շրջվել․ 65-ամյա վարորդը մահացել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոյեմբերի 20-ին, ժամը 12:39-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մաիսն հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «Nissan Belgrade» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պետրոս Բ., ծնված 1955 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել բետոնե արգելապատնեշին և շրջվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից։ Տուժածը Գյումրի քաղաքի ԲԿ տեղափոխման ճանապարհին մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։-0-

 - рис.1

 - рис.2