Գեղարքունիքի լճերից մեկում 37-ամյա տղամարդ է խեղդվել

10.08.2020, 20:36
Գեղարքունիքի լճերից մեկում 37-ամյա տղամարդ է խեղդվել
Գեղարքունիքի լճերից մեկում 37-ամյա տղամարդ է խեղդվել

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 10-ին, ժամը 13։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճարկուտ գյուղի «Չարղոշան» կոչվող  վայրում տաղավարների մոտակայքում քաղաքացին ընկել է լիճը։ Այս մասին հայտնում է ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։

«Ջրափրկարարները լճից (ափից մոտ յոթ մետր հեռավորությունից և մոտ երեք մետր խորությունից) հանել են Ռաֆայել Խ․-ի (ծնված 1983 թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-