Սիսիան-Երևան ավտոճանապարհին «Ford Transit»-ը մոտ 50 մգլորվել է ձորը․ 24-ամյա վարորդը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 7-ին, ժամը 08։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորները (Ժաննա Ղ․, ծնված 1987 թ․, Գարիկ Ս․, ծնված 1996 թ․) տեղափոխվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները Ժաննա Ղ․-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Գարիկ Ս․-ինը՝ ծանր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ինչպես նաև հոսանքազրկել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան։-0-