Երգիչ Սպիտակցի Հայկոյին մեղադրանք է առաջադրվել

04.04.2019, 20:44
Հայտնի երգիչ Հայկարամ Ղևոնդյանին  (Սպիտակցի Հայկո` խմբ.) մեղադրանք է առաջադրվել ՃՏՊ–ի հետևանքով կնոջ մահվան քրեական գործի շրջանակում։
 Երգիչ Սպիտակցի Հայկոյին մեղադրանք է առաջադրվել
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի երգիչ Հայկարամ Ղևոնդյանին (Սպիտակցի Հայկո` խմբ.) մեղադրանք է առաջադրվել ՃՏՊ–ի հետևանքով կնոջ մահվան քրեական գործի շրջանակում։

Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայկարամ Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244-րդ (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հոդվածով:

Հաղորդման մեջ նշվում է, որ Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Ինչպես նշել է ՔԿ մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը Facebook–ի իր էջում, Հայկարամ Ղևոնդյանին մեղադրանք է առաջադրվել վրաերթի հետևանքով ասֆալտին ընկած հետիոտնին վրաանցման ենթարկելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։
   
Загружается новость ... "Лево"

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Լևոնի Պետիկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:

Նախաքննության ընթացքում պայմանագրային զինծառայող Արայիկ Չիբուխչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: -0-