Երևանում Nissan–ն օդ է շպրտվել դիտահորի անսարքության պատճառով (ՎԻԴԵՈ)

28.07.2017, 14:43
Նախօրեին Երևանի փողոցում, խոտանված դիտահորի պատճառով վթար է տեղի ունեցել։
Երևանում Nissan–ն օդ է շպրտվել դիտահորի անսարքության պատճառով (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Երևանի փողոցում, խոտանված դիտահորի պատճառով վթար է տեղի ունեցել։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, Nissan Elgrand-ը կողաշրջվել է, իսկ վարորդին առաջինը օգնության են հասնում քաղաքացիները, ինչպես նաև վթարի հարևանությամբ գործող ավտոպահեստամասերի առևտրով զբաղվող խանութ-սրահի աշխատակիցները։

Վրաերթ Աջափնյակում. տուժած հետիոտնների առողջական վիճակը ծանր է>>

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ -0-