Երևանում բախվել են Opel–ն ու Kavasaki մոտոցիկլետը. կա զոհ և վիրավոր
07.06.2016,
12:15
Երեքշաբթի` հունիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` հունիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 01:00-ի սահմաններում Սարյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel ավտոմեքենան և Kavasaki մակնիշի մոտոցիկլետը, գրում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի տեղեկացման, Opel–ը պատկանում է Նոր Խարբերդ 14 փողոցի բնակիչ, 33-ամյա Վաղինակ Ստեփանյանին, իսկ Kavasaki մակնիշի մոտոցիկլետը` Երևան քաղաքի Մոսկովյան փողոց 28 շենքի բնակիչ, 31-ամյա Հակոբ Ղազարյանին։
Վթարի հետևանքով մոտոցիկլետի վարորդ Հ. Ղազարյանը և նրա ուղևոր, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղի 14 շենքի բնակիչ, 28-ամյա Սուրեն Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում Ս. Խաչատրյանը գիտակցության չգալով՝ 1 ժամ անց մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ -0-