Երևանում տղամարդն ընկել է Հրազդան գետը․ նրա օգնության ձայները լսել են անցորդները
24.10.2020,
18:04
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարմիր բլուրին մոտակա ձորից օգնության ձայներ են լսվում

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հոկտեմբերի 24-ին, ժամը 08:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարմիր բլուրին մոտակա ձորից օգնության ձայներ են լսվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Загружается новость ...
"Право"
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Փրկարարները Հրազդան գետում հայտնաբերել են քաղաքացու, դուրս բերել նրան գետից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-