417.4
4.02
393.4
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի 3 օպերլիազորներ

13:34
26 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում Վլադիմիր Օհանյանին և Արմեն Ղազարյանին խոշտանգելու ենթադրյալ հանցագործության դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում 25.09.2020թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու, այն է` խմբով երկու անձի խոշտանգելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Նույն օրը ձերբակալվել է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:

Հաղորդագրության համաձայն, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Տ. Ա.-ն իր և Վլադիմիր Օհանյանի կանանց միջև տեղի ունեցած անձնական բնույթի վեճը լուծելու համար նույն բաժանմունքի օպերլիազորներ Ն. Բ.-ի և Գ. Մ.-ի հետ Վ. Օհանյանին փաստացի բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Միաժամանակ բերման են ենթարկել այդ կապակցությամբ պարզաբանումներ պահանջած Վլադիմիր Օհանյանի ընկերոջը` Արմեն Ղազարյանին: Այնտեղ ոստիկանության վերը նշված պաշտոնատար անձինք Վ. Օհանյանին ծեծի են ենթարկել օպերլիազոր Տ. Ա.-ի կնոջ հետ վիճաբանելու, իսկ Ա. Ղազարյանին՝ իրենց հայհոյելու համար պատժելու նպատակով:

«Նկարագրված դեպքից հետո Նոր Նորքի բաժնի պետն անհարկի միջամտել է Ա.Ղազարյանի դիմումի կապակցությամբ իրականացվող ծառայողական քննության ընթացքին, չարաշահելով իր լիազորությունները՝ կատարել վերջինիս կողմից բողոքից հրաժարվելուն ուղղված ապօրինի գործողություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ:    

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:   

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:46
30 Սեպտեմբերի 2023
ՀՀ-ում մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը. նա բռնի տեղահանվել էր Արցախից
ՀՀ-ում մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը. նա բռնի տեղահանվել էր Արցախից
13:49
29 Սեպտեմբերի 2023
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր
10:17
29 Սեպտեմբերի 2023
Խոշոր ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին, կան տուժածներ
Խոշոր ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին, կան տուժածներ
12:33
28 Սեպտեմբերի 2023
Ողբերգական դեպք Երևանում. մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
Ողբերգական դեպք Երևանում. մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
20:46
27 Սեպտեմբերի 2023
Երևանում 43-ամյա կինը սեփական դեղատնից «Լիրիկա» էր իրացնում
Երևանում 43-ամյա կինը սեփական դեղատնից «Լիրիկա» տեսակի թմրանյութ էր իրացնում
21:27
25 Սեպտեմբերի 2023
Պայթյուն՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվողզ բենզինի պահեստում. կան զոհեր և վիրավորներ
Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվողզ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ
16:08
04 Օգոստոսի 2023
Եվրոպայից վերադարձած 25–ամյա երիտասարդը նետվել է կամրջից, նա հեռախոսում երկտող է թողել
Եվրոպայից վերադարձած 25–ամյա երիտասարդը նետվել է կամրջից, նա հեռախոսում երկտող է թողել
14:43
04 Օգոստոսի 2023
26–ամյա կինն ու նրա դուստրը որոնվում են որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
ՀՐԱՏԱՊ. 26–ամյա կինն ու նրա դուստրը որոնվում են որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
13:46
04 Օգոստոսի 2023
Երկու մլն դրամ, ոսկյա զարդեր, բանկային և նույնականացման քարտեր. 27-ամյա կինն անձամբ էր տվել ծանոթին
Երիտասարդը զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ կնոջ ձեռքից 2 մլն դրամ են հափշտակել, բայց իրականությունն ամբողջովին այլ էր
09:43
04 Օգոստոսի 2023
Գյուրզա, իժ, շահմար. 3 օրում օձերի հայտնաբերման մասին 20 ահազանգ է ստացվել
Գյուրզա, իժ, շահմար. 3 օրում օձերի հայտնաբերման մասին 20 ահազանգ է ստացվել
14:05
03 Օգոստոսի 2023
Սարամասում 22–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. պարզվել է, որ նա նետվել է մեքենայից ու գլխով հարվածել քարին
Սարամասում 22–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. պարզվել է, որ նա նետվել է մեքենայից ու գլխով հարվածել քարին