ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Չինաստանի Սիչուան նահանգի մաթեմատիկայի ուսուցիչը ծեծել է տարրական դասարանի աշակերտուհուն իր հարցերին սխալ պատասխանելու համար՝ նրան մահվան հասցնելով, հաղորդում է lenta.ru-ն:
Загружается новость ... "Лево"
Չինաստանում սեպտեմբերի 10-ին նշում են ուսուցչի օրը: 10-ամյա աղջիկը դպրոց էր եկել ծաղիկներով իր ուսուցիչներին շնորհավորելու համար, այդ թվում մաթեմատիկայի ուսուցչին:
Սակայն նրա դասին աղջիկը չի կարողանում պատասխանել երկու հարցի: Որպես պատիժ սխալ պատասխաններ տալու համար ուսուցիչը ծնկի է բերել երեխային և սկսել քաշել նրա ականջից ու հարվածել գլխին: Ինչպես պատմում է աղջկա երկվորյակ քույրը, ով սովորում է նույն դասարանում, պատժի ժամանակ երեխան չէր կարողանում ոտքի կանգնել: Աշակերտուհին իր տեղն է վերադարձել համադասարանցիների օգնությամբ:
Երեք ժամ անց ուսուցիչը զանգել է երեխայի տատիկին և խնդրել վերցնել նրան դպրոցից, քանի որ վերջինս անառողջ է երևում: Երբ կինը դպրոց է եկել, տեսել է, որ թոռնիկը չի բացում աչքերը և չի կարողանում խոսել: Աղջկան տարել են հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է: -0-