Չինարի գյուղում հայտնաբերվել է հակառակորդի արձակած հրետանային արկ (ՖՈՏՈ)
24.07.2020,
20:10
Չինարի գյուղում հայտնաբերվել է հակառակորդի արձակած հրետանային արկ. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները Չինարի գյուղում հայտնաբերել են հակառակորդի արձակած 122մմ տրամաչափի Դ֊30 հրետանային արկ։ Այս մասին նշվում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի էջում:
«Այն տեղափոխվել է անվտանգ վայր և վնասազերծվել։ Աշխատանքներն այս տարածքում դեռ շարունակվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-