Բուսաբանական այգում հատվել է 34 կաղնի․ վնասը կազմել է 16,5մլն դրամ
25.03.2025,
15:02
Բուսաբանական այգու հարավ–արևելյան հատվածում հայտնաբերվել է ապօրինի հատված 34 ծառի կոճղ

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում «ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տարածքում հատված ծառերի վերաբերյալ ստացված ահազանգի հիքով հարուցվել է վարչական վարույթ, հաղորդում է գերատեսչությունը։
Վարույթի շրջանակներում Բուսաբանության ինստիտուտի տարածքի զննության արդյունքում, այգու հարավ-արևելյան հատվածում, արձանագրվել է «Կաղնի ամառային» տեսակի 35-74սմ տրամագծով ապօրինի հատված 34 ծառի կոճղեր։
Ապօրինի ծառահատման արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է 16․570․000 ՀՀ դրամ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։