Բացահայտվել է մոտ 60 կգ չհայտարարագրված դեղորայքի Հայաստան ներկրման փորձ (ՖՈՏՈ)

25.07.2020, 16:59
ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են մոտ 60 կգ չհայտարարագրված դեղորայք. ՖՈՏՈ
Բացահայտվել է մոտ 60 կգ չհայտարարագրված դեղորայքի Հայաստան ներկրման փորձ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման ուղղությամբ:Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը; 

Загружается новость ... "Лево"

Նշվում է, որ օրերս Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը:

«Հսկողության արդյունքում բեռնատարի վարորդի անձնական իրերի պահպանման համար նախատեսված խցիկում գտնվող պայուսակներից հայտնաբերվել է 57 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված տարբեր տեսակի դեղորայք»,- նշվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:-0-