576.6
6.46
485.31
+25
Եղանակը Երևանում
Հայ

Ավտոմեքենաների պետհամարանիշերի գնման գործընթացներում բացահայտվել է ավելի քան 731 մլն դրամի հարկեր չվճարելու դեպք

12:48
24 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի գնման` 2018-2019թթ-ի գործընթացներում ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք: Այս մասին հայտնել է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, մասնավորապես, Ա. Վ.-ն ՀՀ ոստիկանությանը պետհամարանիշերի հաշվառման համարանիշեր մատակարարած ընկերության բաժնետերերից մեկը հանդիսացող արտասահմանյան ընկերությունից իր ղեկավարած երկու ընկերությունների անվամբ 2011թ.–ից 2019թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար ստացել է ընդհանուր շուրջ 3,3 միլիոն ԱՄՆ դոլար գումար, որը չի արտացոլել օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթերում: Այդ կերպ Ա. Վ.-ն նշված ժամանակահատվածում չի վճարել շահութահարկի և եկամտային հարկի գծով ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերի՝ 731 241 054 ՀՀ դրամի հարկեր /տույժ-տուգանքով՝ 1 528 073 858 ՀՀ դրամ/:

«Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Ա. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Ինչպես արդեն տեղեկացվել է, նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնատար անձանց` ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր երկու ընկերությունների միջև մրցակցությունը սահմանափակելու, ընկերություններից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու եղանակով հակամրցակցային գործունեություն ծավալելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:38
15 Սեպտեմբերի 2020
Ողբերգական դեպք Վայոց Ձորում. հանդամասում հայտնաբերվել է 59–ամյա տղամարդու շանթահարված դի
Ողբերգական դեպք Վայոց Ձորում. հանդամասում հայտնաբերվել է 59–ամյա տղամարդու շանթահարված դի
16:56
15 Սեպտեմբերի 2020
Ծեծելով սպանել է ընկերոջը. հրապարակվել են Գառնիում դաժան սպանության հանգամանքները
Ծեծելով սպանել է ընկերոջը. հրապարակվել  են Գառնիում դաժան սպանության հանգամանքները
16:24
15 Սեպտեմբերի 2020
Ծեծկռտուք ու դանակահարություն Երևանի կենտրոնում. կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Ծեծկռտուք ու դանակահարություն Երևանի կենտրոնում. կադրեր դեպքի վայրից. ՎԻԴԵՈ
15:22
15 Սեպտեմբերի 2020
21-ամյա երիտասարդը ծեծել է և ծանր վնասվածքներ հասցրել համագյուղացիներին բարձր երաժշտության պատճառով
21-ամյա երիտասարդը ծեծել է և ծանր վնասվածքներ հասցրել համագյուղացիներին բարձր երաժշտության պատճառով
20:15
14 Սեպտեմբերի 2020
Խոշոր ավտովթար Շիրակում. բախվել են ՎԱԶ-ն ու բեռնատարը. կա 1 վիրավոր
Խոշոր ավտովթար Շիրակում. բախվել են ՎԱԶ-ն ու բեռնատարը. կա 1 վիրավոր
19:24
14 Սեպտեմբերի 2020
23-ամյա երիտասարդը մեղադրվում է 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ. նա կալանավորվել է
23-ամյա երիտասարդը մեղադրվում է 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ. նա կալանավորվել է
11:27
14 Սեպտեմբերի 2020
Հրապարակվել են Գյումրու 35–ամյա բնակչի սպանության հանգամանքները
Հրապարակվել են Գյումրու 35–ամյա բնակչի սպանության հանգամանքները
10:19
14 Սեպտեմբերի 2020
Գյումրիում 35–ամյա տղամարդ է սպանվել
Գյումրիում 35–ամյա տղամարդ է սպանվել
23:26
13 Սեպտեմբերի 2020
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր
16:47
13 Սեպտեմբերի 2020
Դժոխք երկրի վրա. Կալիֆոռնիայում կրակե տոռնադո է ձևավորվել (ՎԻԴԵՈ)
Դժոխք երկրի վրա. Կալիֆոռնիայում կրակե տոռնադո է ձևավորվել, ՎԻԴԵՈ
13:00
13 Սեպտեմբերի 2020
Ավտովթար Երևանում SAS սուպերմարկետի հարևանությամբ. բախվել են Porsche Panamera-ն, Mercedes-ն ու Nissan-ը (ՖՈՏՈ)
Ավտովթար Երևանում SAS սուպերմարկետի հարևանությամբ. բախվել են Porsche Panamera-ն, Mercedes-ն ու Nissan-ը. ՖՈՏՈ
10:36
13 Սեպտեմբերի 2020
Խոշոր ավտովթար Արագածոտնում՝ հրդեհի բռնկմամբ. Nissan-ն ամբողջությամբ այրվել է
Խոշոր ավտովթար Արագածոտնում՝ հրդեհի բռնկմամբ. Nissan-ն ամբողջությամբ այրվել է