Ավտովթար՝ Լոռու մարզում․ Mercedes–ն ընկել է գետը

22.04.2025, 14:41
Մեքենան ընկել է գետը
Ավտովթար՝ Լոռու մարզում․ Mercedes–ն ընկել է գետը

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 22-ին, ժամը 02:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Վահագնաձոր գյուղի մոտակայքում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Փամբակ գետը․ տուժածներ չկան։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից։