Ավտովթար՝ Արագածոտնում․ Mercedes–ը գլխիվայր շրջվել է

27.03.2025, 14:28
Մեքենան գլխիվայր շրջվել է, տուժածներ չկան
Ավտովթար՝ Արագածոտնում․ Mercedes–ը գլխիվայր շրջվել է

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 69-ամյա Սուրեն Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորնների սկզբնամասում, գլխիվայր շրջվել է:  

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։