411
5.11
388.18
+19
Եղանակը Երևանում
Հայ

Աշխատակիցն արնաշաղախ վիճակում է. 37–ամյա տղամարդը քարով խփել է բենզալցակայանի աշխատակցի գլխին ու փող գողացել

14:09
18 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 16-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գյուլբենկյան փողոցի 43 շենքի մոտ խփել են բենզալցակայանի աշխատակցի գլխին և գողացել փողը, իսկ աշխատակիցը արնաշաղախ վիճակում է, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Ահազանգով նշված հասցե մեկնած օպերատիվ խմբին բենզալցակայանի 43-ամյա լիցքավորողը հաղորդում էր տվել, որ ժամը 22.30-ին անհայտ անձը, բենզալցակայանի զուգարանից օգտվելու պատրվակով, իրենից վերցրել է բանալին և մոտ 30 րոպե զուգարանից դուրս չի եկել, իսկ երբ ինքը փորձել է պարզել՝ ինչ է կատարվում, նա անսպասելի հրել և գետնին է գցել իրեն, քարով խփել գլխին և հափշտակելով իր մոտ եղած փողը՝ դիմել է փախուստի:

Ավազակության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի, ՔՈԳՎ և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Ջերմուկ քաղաքի 37-ամյա բնակիչը:

Ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողների հետ իրականացրած միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին, ժամը 17.30-ին, Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում 37-ամյա տղամարդը հայտնաբերվել, ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:53
13 Մարտի 2023
Հրազդանում տղամարդ է սպանվել, ով պարեկներին սպառնացել է կացնով
Հրազդանում տղամարդ է սպանվել, ով պարեկներին սպառնացել է կացնով
11:50
13 Մարտի 2023
Ողբերգական դեպք Արարատի մարզում. 46–ամյա տղամարդը ցլիկի հարվածից ընկել է փոսն ու մահացել
Արարատի մարզում 46–ամյա տղամարդը ցլիկի հարվածից ընկել է փոսն ու մահացել
22:15
11 Մարտի 2023
Կրակոցներ Երևանում. կա վիրավոր
Կրակոցներ Երևանում. կա վիրավոր
13:35
11 Մարտի 2023
Ներքին Բազմաբերդ գյուղում պայթյուն է տեղի ունեցել, 3 տուժածներից մեկի վիճակը ծանր է
Ներքին Բազմաբերդ գյուղում պայթյուն է տեղի ունեցել, 3 տուժածներից մեկի վիճակը ծանր է
10:15
11 Մարտի 2023
40-ամյա տղամարդը ոսկեղեն ու փող պահանջելուց հետո հափշտակել էր կարի մեքենան
Բռնություն է գործադրել թոշակառու կնոջ նկատմամբ
16:51
10 Մարտի 2023
Սյունիքում դպրոցական ավտոբուսը կամրջից ընկել է գետը, կա զոհ (ՖՈՏՈ)
Սյունիքում դպրոցական ավտոբուսը կամրջից ընկել է գետը, կա զոհ. ՖՈՏՈ
11:37
10 Մարտի 2023
Երկու տարեկան երեխա է ընկել չորրորդ հարկի պատուհանից, վիճակը ծանր է
Երկու տարեկան երեխա է ընկել չորրորդ հարկի պատուհանից
11:00
10 Մարտի 2023
Հեռակառավարվող թռչող սարքը երկու բջջային հեռախոս է գցել «Սևան» ՔԿՀ-ի տարածք
Հեռակառավարվող թռչող սարքը երկու բջջային հեռախոս է գցել «Սևան» ՔԿՀ-ի տարածք
10:15
10 Մարտի 2023
Մոսկվայում 62-ամյա տղամարդը 15-ամյա դեռահասին հրել է շարժվող գնացքի տակ (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում 62-ամյա տղամարդը 15-ամյա դեռահասին հրել է շարժվող գնացքի տակ. ՎԻԴԵՈ
16:37
09 Մարտի 2023
BMW–ի վարորդը վրաերթի է ենթարկել իր 10–ամյա որդուն
BMW–ի վարորդը վրաերթի է ենթարկել իր 10–ամյա որդուն
13:36
09 Մարտի 2023
Զինծառայողի դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում. հրապարակվել են մահվան հանգամանքները
Զինծառայողի դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում. հրապարակվել են մահվան հանգամանքները
10:15
09 Մարտի 2023
Էջմիածնում 3 անչափահաս կողոպտել են 75-ամյա կնոջն ու ծեծել նրան
Էջմիածնում 3 անչափահաս կողոպտել են 75-ամյա կնոջն ու ծեծել նրան