Արզնու ձորից տղամարդու դի է դուրս բերվել

20.02.2023, 20:35
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում
Արզնու ձորից տղամարդու դի է դուրս բերվել
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, հաղորդում է Փրկարար ծառայությունը:

Փետրվարի 20-ին, ժամը 12։57-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորում՝ գետի մեջ, դի է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ ջրասուզակով:

Փրկարարները գետից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի, մոտ 30 մ բարձրացրել են ձորից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:-0-