Արտակարգ դեպք՝ Հյուսիսային պղոտայում․ մեքենայում հրդեհ է բռնկվել

24.03.2025, 11:40
Արտակարգ դեպք՝ Հյուսիսային պողոտայում
Արտակարգ դեպք՝ Հյուսիսային պղոտայում․ մեքենայում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ մարտի 23-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայում՝ «Ուրարտու» խանութի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում, մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Արմեն Պ.-ն, և քաղաքացիները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրդեհի պատճառները պարզվում են։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։