Արտակարգ դեպք Վարդենիսում. անհայտ անձն ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության բաժնի հարևանությամբ

12.01.2023, 00:39
Արտակարգ դեպք Վարդենիսում. անհայտ անձն ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության բաժնի հարևանությամբ
Արտակարգ դեպք Վարդենիսում. անհայտ անձն ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության բաժնի հարևանությամբ
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքւմ:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ անհայտ անձը ինքնաշեն նռնակ է նետել ոստիկանության Վարդենիսի բաժնի հարևանությամբ։

Բարեբախտաբար, պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն ոստիկանության Վարդենիսի բաժնի շենքի հարևանությամբ գտնվող շինությանը պատճառվել է նյութական վնաս։

Ստեղծվել է օպերատիվ խումբ, ոստիկանները պարզում են՝ ով և ինչ հանգամանքներում է ինքնաշեն նռնակը նետել։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-